ՀՀ ԱԻՆ հիտրոմետ ծառայութեան օդերեւութաբանութեան կեդրոնի պետ Գագիկ Սուրէնեանը ֆէյսպուքեան իր էջին գրառում կատարած է․
«Իմ մասնագիտական գործունէութեան 17 տարիների ընթացքում նման երեւոյթի հանդիպում եմ երկրորդ անգամ, աշխոյժ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից: Նրա ներթափանցումը կը սկսուի լուսադէմից, իսկ աշխոյժ գօտին (կեդրոնը) մեր երկրում կը լինի կէսօրից յետոյ, յատկապէս երեկոյեան ժամերին: 4 Մայիսին յատկապէս կէսօրից յետոյ եւ 5-ի գիշերը սպասւում են ամպրոպային բնոյթի խիտ անձրեւներ, առանձին հատուածներում կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 20-25 մ/վրկ»:
