Վարչապետ Նիկոլ Փաշինեանը վաղը հանդէս պիտի գայ մամուլի ասուլիսով։ Այս մասին ըսուած է անոր ֆէյսպուքեան գրառման մէջ․
«Սիրելի հայրենակիցներ. ձեր կամքով իմ վարչապետ ընտրուելու 1 տարուայ կապակցութեամբ՝ վաղը հանդէս կը գամ մամուլի ասուլիսով, որի ընթացքում կը ներկայացնեմ 100 փաստ Նոր Հայաստանի մասին, բացառապէս փաստերով արձանագրելու համար այն մաշտապային փոփոխութիւնները, որ տեղի են ունեցել մեր երկրում:
Ասուլիսին ուղիղ եթերում կարող էք հետեւել ժամը 10։30-ից»: