image

Վիքիպեդիայում նոր հոդված է գրվել՝ «Հաց բերողը»

Վիքիպեդիայում նոր հոդված է գրվել՝ «Հաց բերողը»

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին հաց տարած Արթուր Սարգսյանի մասին հայերեն Վիքիպեդիայում գրվել է «Հաց բերողը» հոդվածը: 

 

Արթուր Սարգսյան (առավել հայտնի՝ որպես Հաց բերողը, ծնվ․1968, օգոստոսի 9), քանդակագործ, փայտի փորագրող, Էրեբունու ոստիկականական գումարտակը գրաված «Սասնա Ծռերին» սնունդ հասցրած անձ։


Կենսագրություն


Արթուր Սարգսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Հրազենային վիրավորում է ստացել դիրքեր հաց տանելու ժամանակ։

Զբաղվում է փայտի փորագրությամբ։ 1996 թվականից իր ստեղծած աշխատանքները վաճառում է Վերնիսաժում։

 

Կրթություն


Արթուր Սարգսյանը սովորել է Երևանի Ֆիզմաթ դպրոցում։ 1992 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժինը։ Զուգահեռաբար սովորել է նույն ինստիտուտի բժշկական կիբեռնետիկայի բաժնում, որն ավարտել է 1989 թվականին: 2002 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի ֆինանսաբանկային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2007 թվականին՝ նույն համալսարանի Ֆինանսներ և վարկ բաժինը:


«Սասնա Ծռերին» հաց տանելը


2016 թվականի հուլիսի 26-ին առավոտյան 07։00-ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել է Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրել այն գրաված և այդ պահին այնտեղ 10 օր գտնվող «Սասնա Ծռերին»։ Նույն օրը «Հիմնադիր խորհրդարանը» տարածեց «Սասնա Ծռերի» հայտարարությունը․ «Ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար, Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»։

 

Օգոստոսի 9-ը՝ հաց բերողի օր


Ի պատիվ կյանքը վտանգելով ՀՀ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի տղաներին հաց հասցնող Արթուր Սարգսյանի՝ հասարակական պահանջ-առաջարկ ներկայացվեց, որպեսզի յուրաքանչյուր օգոստոսի 9-ին (Ա.Սարգսյանի ծննդյան օրը) նշվի որպես հաց բերողի օր։ Տոնի շրջանակներում առաջարկվում է այդ օրը սնունդ նվիրել դրա կարիքը ունեցող մարդկանց։


«Հաց բերողը»՝ «Ավրորա» մրցանակի թեկնածու


Արթուր Սարգսյանի թեկնածությունն «Ավրորա» մրցանակի համար առաջադրելու նպատակով բազմաթիվ քաղաքացիներ դիմումներ են ներկայացնում մրցանակը տրամադրող հանձնաժողովին։ Մրցանակը շնորհվում է նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով՝ հնարավորություն են տալիս մարդկանց գոյատևելու և հասնելու բարեկեցության։ «Ավրորայի» քարտուղարությունը և անկախ դիտորդները հավակնորդների մեծ ցուցակ կներկայացնեն ընտրող հանձնաժողովին, որից հետո ընտրող հանձնաժողովը 2017 թվականին կհայտարարի «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները, իսկ նույն թվականի ապրիլի 24-ին տեղի կունենա «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը:


Հաց բերողը արվեստում


Արթուր Սարգսյանին և նրա արարքին երգահան Արմեն Մովսիսյանն ու բառերի հեղինակ Խաչիկ Մանուկյանը նվիրել են «Հաց եմ բերել, տղերք» երգը։

 

Մանրամասներն ու հղումները՝  Վիքիպեդիայի հոդվածում: