Ամուսնացել են Հալեպում, առաջնեկը ծնվել է Հայաստանում: Սիրիահայ Սաքոն և Նաիրին երջանիկ են Հայաստանում, և իրենց լավատեսությունն են փոխանցում: Այն, ինչ Սիրիայում զբաղմունք էր Սաքոյի համար, Հայաստանում դարձել է գործ: Կնոջ օգնությամբ հիմնել են մարզասրահ, որտեղ ինքնադրսևորվելու հնարավորություն են ստացել նաև տեղացի մարզիչները: Հանրային հեռուստաընկերությանը հալեպահայ Սաքո Քուրումլյանն ասում է, որ ուր էլ գնային, իրենց օտարի աչքով պիտի նայեին, խոստովանել է, որ ճիշտ ընտրություն են կատարել՝ Հայաստան գալով: Կինն ավելացնում է, որ Հալեպ գնալու մտադրություն նույնիսկ չունեն:
Սիրիահայ երիտասարդ զույգի հայաստանյան կյանքի մասին՝ Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում.