image

Քրդերը Հրանտ Թոխատյանին թույլ չեն տվել մտնել պապական տուն

Քրդերը Հրանտ Թոխատյանին թույլ չեն տվել մտնել պապական տուն

«Առավոտը»     դերասան Հրանտ Թոխատյանից հետաքրքրվել է դերասանի`  Կարս՝ պապական տուն այցի մասին: Թոխատյանը պատմել է, որ այդ տանն այժմ քրդեր են բնակվում, որոնք եկել են իրեն ընդառաջ, սակայն թույլ չեն տվել ներս մտնել. «Ասացին, որ չէին ցանկանա դա: Բակում դիմավորեցին ինձ եւ հյուրերիս, ջերմ ընդունեցին  եւ  ճանապարհեցին: Շատ էի ուզում մտնել, հետաքրքրիր էր, թեեւ միայն տան պատերն են մնացել: Անբացատրելի զգացմունքներ ապրեցի»,-պատմեց դերասանը: Նրա խոսքով՝ այցելել էր ոչ թե պատմական վայր, այլ վերադարձել էր տուն. «Հետաքրքիր էր հասկանալ՝ ինչ է նշանակում լինել կարսեցի: Այդ տան մասին շատ պատմություններ են եղել՝ ընտանեկան լեգենդներ, այդ պատճառով ուզում էի տեսնել: Կարսը ինձ համար շատ հոգեհարազատ է, կարծես հարյուր անգամ այնտեղ եղած լինեի»,-ասել է  դերասանը: