image

Քրաուդֆանդինգի միջոցով 10.000 ԱՄՆ դոլար է հավաքվել «Անբան Հուռիի» համար (տեսանյութ)

Քրաուդֆանդինգի միջոցով 10.000 ԱՄՆ դոլար է հավաքվել «Անբան Հուռիի» համար (տեսանյութ)

Հոկտեմբերին տեղի կունենա «Անբառ Հուռին» հեքիաթի հիման վրա նկարահանված  երաժշտական մուլտֆիլմի պրեմիերան: Մուլտֆիլմի առաջին պաշտոնական թեզերն արդեն համացանցում է: Չորս տարի առաջ սկսած մուլտֆիլմի նկարահանումներն ավարտելու  համար  «Մուլտարտ +» ստուդիան դրամահավաք էր սկսել քրաուդֆանդինգ իրականացնող  Indiegogo համաշխարհային կայքի միջոցով, որը համընդհանուր ֆինանսավորման հարթակ է` հանրօգուտ նախաձեռնությունների համար:  Կայքի միջոցով ստուդիային հաջողվել է հավաքել 10.000 ԱՄՆ դոլար: Մուլտֆիլմի նկարահանումներին գումար է հատկացրել նաեւ Հայաստանի Ազգային կինոկենտրոնը: