Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Արցախի թեմի Առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեան այսօր այցելած է Մարտունիի շրջան: Այս մասին կը տեղեկանանք Պարգեւ Սրբազանի դիմատետրի էջէն։
«Այսօր ՀԱԵ Արցախի թեմի Առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանն այցելեց Մարտունու շրջան: Սրբազան հայրը ռուս խաղաղապահների հրամանատարութեան հետ այցելեց Ամարասի վանք եւ այնտեղ քննարկեց վանքի անվտանգութեան հարցը:
Այնուհետեւ սրբազան հայրն այցելեց Ճարտար քաղաքի սուրբ Վարդան եկեղեցին եւ ապա Մարտունի քաղաքի սուրբ Ներսէս մեծ եկեղեցին։ Պարգեւ սրբազանը հանդիպեց Մարտունի շրջանի ղեկավար Արարատ Մելքումեանի հետ»,- նշուած է դիմատետրի էջով։