image

«Նարեկացիական ընթերցումներ» գիտաժողովն այս տարի նվիրված է Հրաչյա Թամրազյանի հիշատակին

«Նարեկացիական ընթերցումներ» գիտաժողովն այս տարի նվիրված է Հրաչյա Թամրազյանի հիշատակին

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում հոկտեմբերի 28-29-ին տեղի կունենա «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը: Զեկուցումներով հանդես կգան նարեկացիագիտության բնագավառում լավագույն մասնագետներ, որոնց շարքում են Մխիթարյան միաբանությունում պապական պատվիրակ Հայր Լևոն Արք. Զեքիյանը, Ուկրաինայում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Մոնսենյոր Կլաուդիո Գուջերոտտին, ֆրանսիացի նշանավոր հայագետ, բանասեր և պատմաբան Ժան-Պիեր Մահեն, Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտըն վան Լինտը, Հայաստանից հանդես կգան Հոգեշնորհ Տ. Շահե Ծ. Վրդ. Անանյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանը և արվեստագիտության թեկնածու Արուսյակ Թամրազյանը: 

«Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովն այս տարի նվիրված է անվանի գիտնական, նարեկացիագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանի հիշատակին:

Միջոցառման ընթացքում տեղի կունանան նաև հետևյալ գրքերի շնորհանդեսները՝

• Հրաչյա Թամրազյան, «Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը» (Ա և Բ հատորներ)
• Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» իտալերենի թարգմանությունը Հ. Լևոն Արք. Զեքիյանի
• Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» ֆրանսերենի թարգմանությունը Ժան-Պիեր Մահեի
• Սեյրանուշ Մանուկյան, Դավիթ Ղազարյան, «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» (ալբոմ-ուսումնասիրություն)

«Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովն ընդգրկված է «Անկախության Նարեկացին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: