image

Մայր Թերեզան սրբադասվեց

Մայր Թերեզան սրբադասվեց

Քիչ առաջ Վատիկանի  «Սուրբ Պետրոս» տաճարում կրոնական արարողության ավարտից հետո  Մայր  Թերեզան դասվեց սրբերի շարքը:  2003 թվականին Հռոմի Պապը Մայր Թերեզային համարել էր երանելի, ասելով. «Նա իր ողջ կյանքի ընթացքում չի հոգնել օգնության ձեռք մեկնել աշխարհի բոլոր աղքատներին»: 

Աշխարհի ամենահայտնի կաթոլիկ միանձնուհին  «Գթասրտության օրդենի» հիմնադիրն էր, որը ծառայում էր հիվանդներին և աղքատներին։ Նա ստացել է նաև Նոբելյան մրցանակ: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Մայր Թերեզան ժամանել է Հայաստան, այցելել աղետի գոտի, այնուհետև հանդիպել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ: Ըստ չճշտված տեղեկությունների, այդ հանդիպման ժամանակ Մայր Թերեզան կաթողիկոսին պատմել է իր հայկական ծագման մասին: 

Ավելի ուշ ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր»  կայքի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը հաստատել է այդ տեղեկությունը: Նա ասել է, որ Վազգեն Ա-ն այն հայտնել է Մայր Թերեզայի հետ հանդիպումից հետո: «1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, երբ Մայր Թերեզան ժամանել էր Հայաստան, հանդիպեց նաև Վազգեն Առաջինի հետ: Հանդիպման ընթացքում Մայր Թերեզան կաթողիկոսին պատմել է իր հայկական ծագման մասին: Նրա իսկական ազգանունը Բոյաջյան է, հայրը Արևմտյան Հայաստանից է գաղթել Ալբանիա, մայրն էլ ալբանուհի քրիստոնյա է: Իսկ հանդիպումից անմիջապես հետո, երբ 20-25 միաբաններով հավաքված էինք, Վազգենն Առաջինը, որին լուրը ոչ միայն ուրախացրել էր, այլ նաև զարմացրել, այդ մասին պատմեց մեզ»,-ասել է Պարգև Սրբազանը: