image
Հրատապ լուրեր:

Լոնդոնում պատրաստվում են Երևան-Լոնդոն-Լոս Անջելես համահայկական տեսակամուրջին.տեսանյութ

Լոնդոնում պատրաստվում են Երևան-Լոնդոն-Լոս Անջելես համահայկական տեսակամուրջին.տեսանյութ

«Արևելք». Լոնդոն- «Հայերը 2115թ.-ին. 21-րդ դարի ռազմավարական ուղղությունները» զեկույցի լոնդոնյան մասնակիցներն այս պահին Լոնդոնում պատրաստվում են վաղը՝ հունվարի 26-ին տեղի ունենալիք Երևան-Լոնդոն-Լոս Անջելես տեսակամուրջին: Ինչպես «Արևելքին» հայտնեց համահայկական այս գաղափարի հեղինակներից «Գալուստ Գլուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը՝ «Հայերը 2115թ.-ին. 21-րդ դարի ռազմավարական ուղղությունները» թեմայով զեկույցը պատրաստվել է  «Գալուստ Գլուլբենկյան»  հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի կողմից և նպատակ ունի ներկայացնել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն ու առաջիկա անելիքները:


12509558_1008773719179515_2528571341339941107_n

 

Ռազմիկ Փանոսյանը տեղեկացրեց, որ զեկույցի համար հիմք է հանդիսացել 2014թ. հոկտեմբերին Լիսաբոնում կայացած սեմինարը, որին մասնակցել են հայաշխարհի խնդիրներով զբաղվող  անվանի մտավորականներ ու փորձագետներ:

Տեսակամուրջի միջոցով հնարավոր կլինի հետևել քննարկումներին  և հարցեր ուղղել աշխարհի երեք քաղաքներում նույն ժամին գտնվող մտավորականներին:

Երևանում տեսակամուրջը մեկնարկելու է տեղական ժամով 21:00-ին, մասնակցելու են  «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների ծրագրի ներկայացուցիչ Սամուել Սամուելյանը, լրագրող Մարկ Գրիգորյանը և MEDIACRAT Publishing ընկերության հրատարակիչ և գործադիր գործընկեր Արման Ջիլավյանը: Քննարկումը տեղի է ունենալու Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

Լոնդոնում տեսակամուրջը միանալու է տեղական ժամով 17:00-ին՝ Լոնդոնի Տնտեսագիտական դպրոցում: Այն վարելու է Ռազմիկ Փանոսյանը, մասնակիցներն են Օքսֆորդի համալսարանի դասախոս  Հրաչ Չիլինկիրյանն ու Լոնդոնի Տնտեսագիտական դպրոցի դասախոս Արմինե Իշխանյանը:

Երևանում կայանալիք քննարկմանը, որ կմեկնարկի ժամը 21:00-ին Ամերիկյան համալսարանում, կմասնակցեն «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների ծրագրի ներկայացուցիչ Սամուել Սամուելյանը, լրագրող Մարկ Գրիգորյանը և MEDIACRAT Publishing ընկերության հրատարակիչ և գործադիր գործընկեր Արման Ջիլավյանը:

ԱՄՆ-ում տեսակամուրջի մասնակիցները հավաքվելու են Հարավային Կալիֆորնիայի համալսարանում՝ (USC) տեղական ժամով 09:00-ին:

Նշված երեք միջազգային համալսարանները նույնպես  աջակցություն են ցուցաբերել համահայկական ծրագրի իրականացմանը: 

Ինչպես տեղեկացանք՝ այս քննարկումների համընդհանուր նախագահն ու համակարգողը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հոգաբարձու Մարտին Եսայանն է,  ով միջոցառմանը  մասնակցելու է  Լոնդոնից: