image
Հրատապ լուրեր:

Ջորջ Քլունին եւ Ամալ Քլունին ապրիլի 22-ին կժամանեն Հայաստան

Ջորջ Քլունին եւ Ամալ Քլունին ապրիլի 22-ին  կժամանեն Հայաստան

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին եւ նրա կինը` հայտնի փաստաբան Ամալ Քլունին ապրիլի 22–24-ը Հայաստան կժամանեն:

NEWS.am-ի տեղեկություններով՝ աստղային զույգը Հայաստան է գալու Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին մասնակցելու։

Բացի այդ, հոլիվուդյան զույգը կմասնակցի մոսկվաբնակ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի ջանքերով, «100 կյանք» նախաձեռնության սահմանած «Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխությանը: Մրցանակը կշնորհվի մարդկանց, որոնք իրենց վտանգում են՝ ուրիշների կյանքերը փրկելու համար: