image

Հայաստանում կորել է Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկը. Դեսպանատան ահազանգը

Հայաստանում կորել է Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկը. Դեսպանատան ահազանգը

Անհետ կորել է Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկը: ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը խնդրում է աջակցել գտնելու Հայաստան ժամանած լեհ զբոսաշրջիկին: Վերջինս Հայաստան է ժամանել Թբիլիսիից տաքսիով: Սույն թվականի ապրիլի 30-ին՝ կեսգիշերին, բնակություն է հաստատել Արամի փողոցում գտնվող «Նոր Երևան» հյուրանոցում: Հյուրանոցից դուրս է եկել մայիսի 1-ին՝ կեսօրից առաջ, և մինչ օրս նրա մասին որևէ տեղեկություն չկա: Դանիել Օվչարեկն իր բջջային հեռախոսը թողել է հյուրանոցի սենյակում: Նրա գտնվելու վայրը պարզելու գործում կարող են օգտակար լինել Հայաստան այցի ժամանակ արված լուսանկարները: Հնարավոր է, որ լուսանկարում պատկերված տղամարդկանցից մեկը լինի վարորդը, ում հետ Դանիելը ճանապարհորդել է Հայաստանում: Դանիելի բնութագրիչ առանձնահատկություններից մեկն այն է, որ նրա աջ ոտքը կաղում է: Դանիելի վերաբերյալ ցանկացած տեղեկության դեպքում խնդրում ենք անհապաղ կապ հաստատել Երևանում ԼՀ դեսպանության հետ՝ զանգահարելով +374 91426885 հեռախոսահամարով:

 

ՀՀ-ում Լեհաստանի հանրապետության դեսպանութուն

 

 

 

 

Հնարավոր է, որ լուսանկարում պատկերված տղամարդկանցից մեկը լինի վարորդը, ում հետ Դանիելը ճանապարհորդել է Հայաստանում


 

Դեսպանությունը տեղեկացնում է, որ դիմել է ոստիկանություն, սակայն օգտագործում են նաև բոլոր հնարավոր միջոցները՝ գտնելու Լեհաստանի հանրապետության քաղաքացուն: 


Դանիելի բնութագրիչ առանձնահատկություններից մեկն այն է, որ նրա աջ ոտքը կաղում է