image

Հայաստանի քրտական համայնքը Օճալանի ազատութեան համար հաւաք կազմակերպեց

Հայաստանի քրտական համայնքը Օճալանի ազատութեան համար հաւաք կազմակերպեց

Երեւանի Ստեփան Շահումեանի հրապարակին վրայ Հայաստանի քրտական համայնքը բողոքի ցոյց իրականացուցած է` պահանջելով ազատ արձակել քիւրտերու առաջնորդ, 20 տարի բանտարկութեան մէջ գտնուող, ցմահ դատապարտուած Ապտուլա Օճալանը:

ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր, Հայաստանի քրտական համայնքի ղեկավար Կնիազ Հասանովը լրագրողներուն հետ զրոյցի ժամանակ նշած է, որ այսօր թրքական իշխանութիւնը ամէն ինչ կ'ընէ, որ ոչնչացուի քիւրտ ժողովուրդը:

«Արդէն 5 տարուց աւելի է, որ թոյլ չեն տալիս Օճալանի մօտ մարդ տեսակցութեան գնայ, նոյնիսկ նրա ընտանիքի անդամներին եւ փաստաբաններին թոյլ չեն տալիս:  Այսօր չգիտենք` Օճալանը ողջ է, թէ ոչ: Դրա համար այսօր քիւտ ժողովուրդը հաւաքուել է, որպէսզի կոչ անի միջազգային հանրութեանը, գերտէրութիւններին` մի կողմ թողնել իրենց ռազմական, նաւթային շահերը եւ կանգնել արդարութեան, ճշմարտութեան, մարդու իրաւունքների պաշտպանութեան, քիւրտ ժողովրդի կողքին, որը թուրք իշխանութիւնների կողմից ենթարկւում է ցեղասպանութեան»,- շեշտած է Հասանովը: