image

Հանգի՛ստ նստէք տեղներդ. Նայիրա Զոհրապեանի կոչը «նորակոչիկ» խաղաղասէրներուն

Հանգի՛ստ նստէք տեղներդ. Նայիրա Զոհրապեանի կոչը «նորակոչիկ» խաղաղասէրներուն

ՀՀ ԱԺ պատգամաւոր, «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան անդամ Նայիրա Զոհրապեանը ֆէյսպուքեան իր էջին «Ինձ զայրացնում է կեղծ խաղաղասէրների բթամտութիւնը» վերտառութեամբ գրառում կատարած է:

«Որոշել էի չանդրադառնալ վերջին շրջանում Էպոլա վիրուսի նման աքթիւացած լեզեհայրենասէրներին եւ տարատեսակ քաղաքական-վերլուծական քլուպների աքթիւիսթներին, ովքեր համառօրէն շրջանառութեան մէջ են դնում՝ «խաղաղութիւն ՝ տարածքների դիմաց» շատ վտանգաւոր թէզը, եւ՝ «եկէք ժողովրդին նախապատրաստենք խաղաղութեան» քնարերգութիւնը:

Չկա՛յ եւ չի՛ կարող լինել «խաղաղութիւն տարածքների դիմաց» ու վերջ:

Իսկ «նորակոչիկ» խաղաղասէրներին, ովքեր պատահաբար ընկել են խորհրդարան եւ որոշել են, որ քաղաքական գործիչներ են, ընդամէնը մէկ բան կ'ասեմ ՝ հանգի՛ստ նստէք տեղներդ: Առայժմ այսքանը: Մնացածը Արցախից կը վերադառնամ, կ'ասեմ»,- գրած է ան: