image

Գորիսի համայնքի ղեկավարի կոչը. «Պետք է պայքարենք»

Գորիսի համայնքի ղեկավարի կոչը.  «Պետք է պայքարենք»

 

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կոչը.

Սիրելի՛ գորիսեցիներ այսօր ավելի քան կարևոր է ուժեղ ու միասնական լինել։ Մեր արյան մեջ է հպարտությունը և պետք է պայքարենք։ Յուրաքանչյուրս պետք է պատասխանատվություն զգանք և իմանանք, թե հարկ եղած դեպքում ինչ պիտի անենք: Ուստի պետք է մեկ բռունցք դառնանք։ Թասիբով գորիսեցինե՛ր, պատերազմի առաջին օրից միասնական ենք և պետք է պատվով շարունակենք, կոչ եմ անում շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության արժանապատիվ առաքելությունը։ Մենք դեռ խրամատում ենք, մեկ րոպե անգամ չենք թողել մեր սահմանը և շարունակում ենք ամուր կանգնած մնալ։ Բոլորիս միանալու համար անհրաժեշտ է կամավորագրվել՝ դիմելով Գորիսի համայնքապետարան: