image

Apple-ը Shadowmatic-ը ճանաչել է շաբաթվա անվճար հավելված

Apple-ը Shadowmatic-ը ճանաչել է շաբաթվա անվճար հավելված

Հայկական Shadowmatic խաղը Apple-ի կողմից ճանաչվել է «Շաբաթվա մոբայլ հավելված», որը 7 օր անվճար կլինի`ներբեռնելու համար (Free app of the week):


Այս մասին Itel.am-ին  տեղեկացրել է Triada Studio-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը:

Անցած շաբաթ էլ Apple ընկերությունը Apple TV-ի համար հավելվածներ մշակողներին խորհուրդ էր տվել օրինակ վերցնել Shadowmatic-ից:

Հայկական խաղի օրինակի վրա Apple-ը խորհուրդ էր տվել հավելված մշակողներին ձգտել գրավիչ կոնտենտի միջոցով ստանալ ընկղման զգացողություն, տպավորիչ կերպարներ եւ նուրբ դետալային անիմացիաներ: 

Սեպտեմբերի 9-ին Կալիֆոռնիայում կայացած Apple-ի միջոցառման ժամանակ հայտարարվել էր, որ Triada Studio-ի մշակած Shadowmatic խաղը հնարավոր կլինի խաղալ Apple TV-ով: 

Ավելի վաղ՝ այս տարվա հունիսին, խաղն արժանացել էր Apple Design Awards մրցանակին

Երեւակայությունը զարգացնող Shadowmatic 3D փազլային խաղը թողարկվել է ս.թ. հունվարին՝ հայկական համակարգչային գրաֆիկայի շուկայի երկարամյա առաջատար Triada Studio ընկերության կողմից: Խաղը հասանելի է 13 լեզուներով, այդ թվում՝ հայերեն: