image

18-ամյա ուսանողուհի Հռիփսիմե Գասպարյանն այսօր վթարի զոհ է դարձել

18-ամյա ուսանողուհի Հռիփսիմե Գասպարյանն այսօր վթարի զոհ է դարձել

Երեւան-Սեւան ճանապարահին այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարին զոհ է գնացել 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը, որը, ըստ news.am-ի,  Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի էր: Նա սովորում էր համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում:

Ավտովթարից տուժած նրա եղբայրը՝ Հրանտ Գասպարյանը,  Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող է: Նա Հրազդան ԲԿ-ից  տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, նա ունի գանգուղեղային վնասվածք, նրա վիճակը կայուն է:

Լրատվամիջոցները տեղեկացրել են, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 7 մարդ: Ըստ տեղեկությունների, Mercedes Benz մեքենան ուսանողների էր տեղափոխում մայրաքաղաք: