image

Զարեհ Սինանյանի հանդիպումը՝ Գերմանիայի հայ երիտասարդների խմբի հետ․ Լուսանկար

 Զարեհ Սինանյանի հանդիպումը՝ Գերմանիայի հայ երիտասարդների խմբի հետ․ Լուսանկար

Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում  ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բեռլինում՝ ՀՀ դեսպանատանը, հանդիպել է հայ երիտասարդների հետ։

Հանդիպման ընթացքում Սինանյանը ներկայացրել է Գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը, դրանցում ներգրավվելու պայմանները և պատասխանել երիտասարդների հարցերին։

 

Իր խոսքում  սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կարևորել է Գերմանիայում բնակվող հայ երիտասարդների մասնակցությունն այս տարվա օգոստոսի 5-7-ը Երևանում կայանալիք Ազգային երիտասարդական համաժողովին և հրավիրել նրանց Հայաստան։

Նույն օրը դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ Զարեհ Սինանյանն այցելել է Գերմանիայի Պոտսդամ քաղաքում գտնվող գերմանացի հրապարակախոս Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան, որի գործունեությունը նվիրված է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը և 1900-ական թվականներին Գերմանիայում ձևավորված հայանպաստ մարդասիրական շարժման պատմությանը։