image
Հրատապ լուրեր:

«Զանգեզուրի միջանցք չկայ». Հայաստանի Արտաքին Գործոց

«Զանգեզուրի միջանցք չկայ». Հայաստանի Արտաքին Գործոց

ՀՀ ԱԳՆ խօսնակ Անի Բադալեանը պատասխանած է News.am լրատուական կայքէն ստացուած հարցման։

Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հարցազրոյցում յայտարարել էր, որ Հայաստանն ապակառուցողական մօտեցում է ցուցաբերում տարածաշրջանում կոմունիկացիաների (հաղորդակցութեան կապ) ապաշրջափակման հարցում՝ առաջ քաշելով նոր պայմաններ, խախտելով 2020թ. եռակողմ յայտարարութիւնը եւ գործընթացը տանելով փակուղի։ Ադրբեջանի նախարարը, ինչպէս նաեւ այդ երկրի այլ պաշտօնեաներ, շարունակում են հանրային տիրոյթում օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրոյթը։ Ինչպէ՞ս կը մեկնաբանէք։

Պատասխան. Ձեր հարցի պատասխանը կարող է լինել շատ հակիրճ, այն կայ նաեւ հենց հարցման մէջ. 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 9-րդ կէտով եւ դրան յաջորդած 2021թ. յունուարի 11-ի յայտարարութեամբ որեւէ այդպիսի միջանցք նախատեսուած չէ, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցուածքների ապաշրջափակման համատեքստում բացակայում է որեւէ միջանցքային տրամաբանութիւն:

Հայաստանը բազմիցս եւ բոլոր մակարդակներում յայտարարել եւ յայտարարում է, որ ոչ միայն պատրաստակամ է, այլեւ շահագրգռուած է տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ եւ 2020թ. եռակողմ յայտարարութեան ստորագրման պահից ի վեր հաւատարիմ է մնացել այդ յայտարարութեամբ պայմանաւորուած այն մօտեցմանը, որ դա պէտք է իրականացուի երկրների ինքնիշխանութեան եւ իրաւազօրութեան ներքոյ՝ հաւասարութեան եւ փոխադարձութեան սկզբունքների հիման վրայ։