image

Ըստ Յովիկ Աղազարեանին «Քարվաճառը մերը չէր...»

Ըստ Յովիկ Աղազարեանին «Քարվաճառը մերը չէր...»

 

Յաղթանակած կողմը այդպիսի հռետորաբանութիւն չօգտագործեր, այլ ձեւի հռետորաբանութիւն կ'օգտագործէ, հետեւաբար՝ ես Ատրպէյճանի յաղթանակը կասկածի տակ կը դնեմ։ Այս մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցի ժամանակ ըսած է ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Յովիկ Աղազարեանը՝ անդրադառնալով դիտարկման, թէ Ատրպէյճանի նախագահը կը շարունակէ յայտարարել, թէ հայերն իրենց թշնամիներն են։

Լրագրողի դիտարկման, թէ Ատրպէյճանի յաղթանակը կասկածի տակ դնելով՝ Քարվաճառը մերը չի դառնար, պատգամաւորն արձագանգած է․

«Քարվաճառը մերը չէր։ Քարվաճառը 90-ական թուականներին մեր զինուորների կողմէ ստեղծուել էր որպէս Արցախի պաշտպանական գօտի, որպէսզի հետագայում այդ հողերը ետ վերադարձուէին, եւ Արցախը ստանար կարգավիճակ»,-ըսած է ան։

«Կարո՞ղ է ինչ-որ մէկը կասկածում է։ Հայաստանում կա՞յ ինչ-որ մէկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քարվաճառը մերն է եղել։ Ամբողջ աշխարհն ասում է Քարվաճառը քոնը չէ, տղայ ջան, արագ-արագ ետ տուր, ու դու էլ խելօք-խելօք պէտք է ետ տայիր վաղ թէ ուշ»,- աւելցուցած է ան։ 

Հարցին, եթէ այդպէս էր, ապա ինչո՞ւ նախկինները չվերադարձրին, Աղազարեանը պատասխանել է, թէ այդպէս «դուխով» պէտք է կարողանար խօսել նախկին իշխանութիւնների հետ, այլապէս գործող իշխանութիւնների հետ խօսելը հեշտ է։

Ան նշած է, թէ 90-ականներու սկիզբները Հայաստանի մէջ 4 միլիոն բնակչութիւն եղած է․ «Մեր այն ժամանակուայ յաղթանակներից յետոյ, որ ես չեմ համարում պատերազմի յաղթանակ, համարում եմ ճակատամարտերի յաղթանակ, ծնուեցին յաղթանակի գեներալներ, հերոսներ, տէրեր, որոնց կենսագործունեութեան արդիւնքում ՀՀ-ն 4 միլիոնից դարձաւ 2,5 միլիոն»։