image

«YouTube-ը սկսել է Հայաստանում մոնետիզացիայի (դրամայնացման) գործիքի թեստաւորումը». Փաշինեան

«YouTube-ը սկսել է Հայաստանում մոնետիզացիայի (դրամայնացման) գործիքի թեստաւորումը». Փաշինեան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ընկերային ցանցի իր էջին նոր տեսանիւթ հրապարակած է՝ կից գրելով․

«Լաւ լուր. YouTube-ը Հայաստանում սկսել է մոնետիզացիայի (դրամայնացման) գործիքի թեստաւորումը։

Սա լաւ լուր է այն մարդկանց համար, ովքեր մտածում են, որ վիզուալ բովանդակութեամբ կարող են վաստակել, այսինքն այդ երեւացող գովազդները նշանակում են, որ համապատասխան ալիքների տէրերը կարող են նաեւ գումարներ վաստակել։

Սրանով մենք եւս մի քայլ ենք անում գլոբալ աշխարհին ինտեգրուելու ուղղութեամբ։ Նաեւ շատ կարեւոր է արձանագրել, որ YouTube-ը շատ բարձր չափանիշներ ունի տեսողական բովանդակութեան վերաբերեալ, ինչը յոյս է ներշնչում, որ այս գործիքի կիրառմամբ նաեւ մեր մօտ տեսողական բովանդակութեան որակը կը լաւանայ»,- ըսած է վարչապետը։