«Բայց նա կէսօրից յետոյ, վախենալով մնալ այս շէնքում, նորից հեռացաւ: Կարող էինք այսօր իսկ յայտարարել, որ շրջափակում ենք ՀՀ կառավարութեան շէնքը եւ պահում ենք շրջափակուած, բայց չէինք ունենալու արդիւնքը»:
Ան յայտարարեց, որ վաղը՝ 24 դեկտեմբերին, ժամը 11-ին տեղի պիտի ունենայ Նիկոլ Փաշինեանի գլխաւորած ՀՀ կառավարութեան 2020 թուականի վերջին նիստը: «Դիմում ենք բոլորին, ովքեր մասնակցել են հանրահաւաքներին, միշտ ասել են, որ պէտք է արագ գործել, վաղը առաւօտեան ժամը 10-ից, ով կ'ուզի աւելի շուտ, շրջափակւում է ՀՀ կառավարութիւնը բոլոր կողմերից: Որպէսզի Կառավարութիւնը հնարաւորութիւն չունենայ ելքի ու մուտքի: Նրանց նիստերը վաղուց արդէն կոպեկի արժէք չունեն: Նրանք չպէտք է կայացնեն կառավարութեան նիստ: Նիկոլ Փաշինեանը պէտք է զրկուի իբրեւ վարչապետ կառավարութեան նիստ անելու հնարաւորութիւնից»,-յայտարարած է Գեղամ Մանուկեանը:
Ան ընդգծած է, որ նստացոյցը պիտի շարունակուի, գիշերային վրանները պիտի մնան. «Մենք մնալու ենք այստեղ մինչեւ վաղը ժամը 10-ը»: