image

Yandex-ը Հայաստանում արդեն ունի ուղղաթիռի ծառայություն

Yandex-ը Հայաստանում արդեն ունի ուղղաթիռի ծառայություն

Yandex Armenia-ն գործարկել է Ultima պրեմիում ծառայությունը, որը հնարավորություն է տալիս այսուհետև երթևեկել նաև ուղղաթիռով։  Yandex Go հավելվածում ավելացել են Copter եւ Sky Tour հնարավորությունները՝ համապատասխան սակագներով։  

Օդային փոխադրումներն իրականացնում է ծառայության գործընկեր Armenian Helicopters ընկերությունը:

Ուղղաթիռային տուրերը հասանելի են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Դիլիջան, Սևան, Մեղրի, Գորիս, Երևանի ջրամբար, Քարերի սիմֆոնիա, Գառնու կիրճ և այլ վայրեր։ Անհատական երթուղով իրականացվող թռիչքները հնարավոր է պատվիրել Երևանից ու այլ քաղաքներից՝ թռիչքից նվազագույնը 2 ժամ և առավելագույնը մեկ ամիս առաջ։

Երեկ՝ հուլիսի 3-ին Երեւանում տեղի է ունեցել Հայաստանում Ultima Yandex Go-ի գործարկմանը նվիրված միջոցառում: Երեկոն միավորում էր ժամանակակից արվեստը, երաժշտությունն ու պերֆորմանսը: Առանցքային թեման Հազարան Բլբուլի մասին լեգենդն էր՝ հազարաձայն սոխակը, վերածնունդ եւ երջանկություն բերող փյունիկ թռչունը։