image

Ուկրաինայի Խերսոն քաղաքում հայ տղամարդ է զոհվել

Ուկրաինայի Խերսոն քաղաքում հայ տղամարդ է զոհվել

Կիեւի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գեւորգյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հետեւանքով երեկ՝ մարտի 2-ին, հարավային Խերսոն քաղաքում ազգությամբ հայ, Ուկրաինայի քաղաքացի է զոհվել։ Առայժմ չի նշվում հայ զոհի անուն-ազգանունը, սակայն համայնքի ղեկավարը հայտնել է, որ նա զոհվել է իր բնակավայրի մոտ՝ հարազատներին տարհանելիս: Խերսոնում վերջին օրերին թեժ մարտեր էին ընթանում:

Ռուաստանն արդեն հայտարարել է, որ քաղաքն  ամբողջությամբ անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ։

Խերսոնն Ուկրաինայի հնագույն քաղաքներից է, հիմնադրվել է 1778 թվականին որպես ամրոց եւ մ․ թ․ ա․ 5-րդ դարից մինչեւ մ․ թ․ 15-րդ դարը Ղրիմում գոյություն ունեցած Խերսոնես քաղաքի անունով կոչվել է Խերսոն։

«Խերսոնես» անտիկ անվանումն առաջացել է հին հունարեն բարբառային «թերակղզի» նշանակող համանուն բառից: