Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակի եւ հանքագործի եւ մետալուրգի մասնագիտական տոնի առթիվ Քաջարանում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մարզադաշտում, Պղնձամոլիբդենային կոմբինատի ջանքերով տոնական մեծ համերգ է կազմակերպվել:
Համերգը տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը՝ 19։00-ին:
Ելույթ կունենան «Հայաթ փրոջեքթը», Լադանիվան, Արամ MP3-ը, Ալլա Լեւոնյանը եւ այլ երգիչներ ու խմբեր:
Բացօթյա միջոցառմանը լինելու են նաեւ այլ անակնկալներ:
Կգործի նաեւ Կապան-Քաջարան-Կապան անվճար տրանսպորտ։