Պենտագոնը THAAD կալանիչ հրթիռների համալիրների իր զինանոցի կեսը սպառել է մարտական գործողությունների ժամանակ Իրանի գրոհներից Իսրայելը պաշտպանելու համար: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներից մեկի տեղեկատվությանը։
«Իսրայելն անկարող է միայնակ կռվել ու հաղթել պատերազմներում, բայց ոչ ոք իրականում այդ մասին չգիտի, քանի որ նրանք երբեք չեն տեսնում թիկունքի կողմը», - ասել է ամերիկացի պաշտոնյան։
Պաշտոնյան նշել է, որ եթե Իրանի հետ ռազմական գործողությունները վերսկսվեն, ապա ԱՄՆ-ն ստիպված կլինի ավելի շատ հրթիռներ օգտագործել Իսրայելը պաշտպանելու համար, այդ թվում այն պատճառով, որ վերջինս որոշել է ռազմական գործողություններից հետո զենիթահրթիռային համակարգերի մի մասն ուղարկել տեխնիկական սպասարկման։
Այս ամենը, աղբյուրի խոսքով, լրջորեն բարդացնում է Իսրայելի հակաօդային պաշտպանության հետ կապված իրադրությունը։
Մինչդեռ Պենտագոնը թերթի հետ հարցազրույցում հերքել է Իսրայելի հետ բեռը կիսելու առնչությամբ որևէ խնդրի առկայություն՝ հայտարարելով, որ «բալիստիկ հրթիռների կալանման միջոցներն ընդամենը մեկ գործիք են համակարգերի և հնարավորությունների ընդհանուր ցանցում»։
Իր կողմից Վաշինգտոնում Իսրայելի դեսպանությունը հրատարակությանը հայտնել է, որ «ԱՄՆ-ն չունի այլ գործընկեր, որն ունենա նման ռազմական պատրաստվածություն, ընդհանուր շահեր ու հնարավորություններ, ինչպես Իսրայելը»։