Լուսակունքի ու Ծովակի մէջ 14 Օգոստոսին եկած կարկուտը աւիրած է բերքի 100 տոկոսը։
NEWS.am-ի հետ զրոյցի ժամանակ, Լուսակունքի համայնքապետ Խաչիկ Խաչատրեանն ըսած է, որ հիմնական աւիրուած են մշակաբոյսերը։
«Ցորենն ու գարին են ամենաշատն աւիրուել։ Ինչն էլ կար արդէն ենթակայ չէ քաղելու։ Կարտոֆիլից միայն ցողերն են մնացել։ Բնականաբար նաեւ այգիներն են վնասուել»,- պատմած է Խաչատրեանը։
Ան ըսած է, որ դաշտերուն մէջ կարկուտը տեղացած է մօտ մէկ ժամ. «Տեղ կար մէկ ժամ տեղացել է, տեղ էլ կար՝ կէս ժամ։ Դաշտում եղածն այլեւս պիտանի չէ։ Մինչեւ կարկուտը ով քաղել է, փրկել է իր բերքը»։
Ծովակի համայնքապետ Գարիկ Յակոբեանն ալ ըսած է, որ այս պահուն ալ կը շարունակուին գիւղացիներէն դիմումներ ընդունիլ։
«Ըստ բնակիչների դիմումների՝ վնասը հասնում է մօտ 130 հա։ Բաւականին շատ է վնաս եղել։ Կարտոֆիլից վնասը 95 տոկոս է, 5 տոկոս մշակաբոյսերն են»,- պատմած է համայնքապետը։