image

Թուրքիոյ մէջ 79 մարդու կեանք խլած հրդեհէն ետք Անթալիոյ մէջ «կարմիր մոմ»ով փակուած է 50 հիւրանոց

Թուրքիոյ մէջ 79 մարդու կեանք խլած հրդեհէն ետք Անթալիոյ մէջ «կարմիր մոմ»ով փակուած է  50 հիւրանոց

Թուրքիայի Անթալիա քաղաքի իշխանությունները կապարակնքել են 50 հյուրանոց՝ Կարտալկայա լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգությունից հետո ամբողջ երկրում անցկացված ստուգումների շրջանակում։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։

Օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում հայտնի Կալեիչի թաղամասի հյուրանոցները փակ են խախտումների, այդ թվում՝ շահագործման լիցենզիաների բացակայության պատճառով:

Մինչդեռ Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը խոստացել է մինչև շաբաթվա վերջ փակել քաղաքի բոլոր հյուրանոցները, որոնք գործում են առանց լիցենզիայի։

«Մենք կփակենք բոլոր հյուրանոցները, որոնք չունեն գործելու լիցենզիա զբոսաշրջության նախարարության կողմից»,- նահանգապետի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Բոլու Կարտալկայա լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհ է դարձել 79 մարդ։ Շենքում ընդհանուր առմամբ եղել է 238 հյուր։ Հրդեհը տեղի է ունեցել հունվարի 21-ի գիշերը։