image
Հրատապ լուրեր:

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը դոցենտի կոչում է ստացել

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը դոցենտի կոչում է ստացել

Թուրքիայի խորհրդարանի միակ հայ անդամ, Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության մասնագետ, բժիշկ Սեւան Սըվաջօղլուն ավարտել է իր ակադեմիական կոչումն ու ստացել  դոցենտի կոչում։

Նշվում է, որ պոլսահայ գործիչը քաղաքականությանը զուգահեռ զբաղվում է գիտությամբ, բժշկությամբ, աշխատում է հիվանդանոցում։

50-ամյա Սեւան Սըվաջօղլուն ներկայացնում է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը։  Նշվում է, որ նա սովորել է հայկական Կեդրոնական վարժարանում, Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում, որտեղ ավարտելուց հետո աշխատել է 1999-2004-ին։