Թեհրանի «Ալիք»էն կը կարդանք՝
Ցաւով տեղեկացանք, որ Փետրւարի 9ին, յետ կարճատեւ հիւանդութեան, Երեւանում մահացել է իրանահայ ազգային-հասարակական վաստակաւոր գործիչ Հրաչ Զարիֆեանը:
Մեծ է Հրաչ Զարիֆեանի ներդրումը թեհրանահայ համայնքի վերջին չորս տասնամեակների ազգային-հասարակական կեանքում: Ակնառու է յատկապէս նրա գործունէութիւնը ՀՄ «Արարատ» կազմակերպութիւնում, որտեղ նա թողել է նուիրուած աշխատանքի անջնջելի հետք:
«ԱԼԻՔ»