image
Հրատապ լուրեր:

Ճանաչված հայ երգիչ Ռազին այցելել է Լիբանանի հայկական ծերանոց եւ ազգային բուժարան. Տեսանյութ

Ճանաչված հայ երգիչ Ռազին այցելել է Լիբանանի հայկական ծերանոց եւ ազգային բուժարան. Տեսանյութ

Ճանաչված սփյուռքահայ երգիչ Ռազին (Ռազմիկ Ջուլֆայանը) օրերս այցելել է Լիբանանի Բուրջ Համուդի հայկական ծերանոց եւ Ազունիեի հայկական բուժարան:

Ռազին ծերանոց է այցելել մայրերի օրվա առթիվ եւ այսպիսի գրառում կատարել. «Հայ մայրը միշտ կը մնայ մեր սրտերուն մէջ, կ՚ուզեմ եւ կը փափագիմ որ մեր հայ երիտասարդները ունենան այս ոգին, յիշեն մեր մայրերը եւ ուրախացնեն անոնց՝ իրենց փոքրիկ լուման ներդնելով: Թող Աստուած պահէ մեր բոլորին մայրերը, առողջութիւն եւ խաղաղութիւն պարգեւէ անոնց»։ Երգիչը վարդ եւ քաղցրավենիք է նվիրել ծերանոցում ապրող հայ մայրիկներին:

Ռազին այցելել է նաեւ Ազունիեի ազգային բուժարան, որտեղ նույնպես հայ մայրեր եւ հայրեր են խնամվում: Երգիչը  ծաղիկներ է նվիրել մայրերին եւ օրվա ճաշ՝ բուժարանում պատսպարվածներին: