Երեւանի կենտրոնում գտնվող «Կոնգրես» հյուրանոցում սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հյուրանոցի 6-րդ հարկի պատշգամբից առավոտյան մի երիտասարդ կին է ցած նետվել: Ավելի ուշ պարզվել է որ նա Սիրիայի քաղաքացի 32-ամյա Արշալույսն է:
Ըստ հյուրանոցի աշխատակիցների տեղեկությունների` կինը ցած է նետվել ինքնասպանություն գործելու նպատակով:
Կայքի տեղեկությունը հաստատել են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մանրամասները՝ news.am-ում