image
Հրատապ լուրեր:

«Սինոփսիս Արմենիա»-ի ներդրած արհեստական բանակության ծրագիրն ընդլայնվում է

«Սինոփսիս Արմենիա»-ի ներդրած արհեստական բանակության ծրագիրն ընդլայնվում է

«Սինոփսիս Արմենիա» ընկերությունում հերթական փոխըմբռնման հուշագիրն է ստորագրվել: Ընկերությունն այս անգամ հուշագիր է ստորագրել՝ Հայաստանի հանրակրթական ուսումնական եւ միջին մասնագիտական հաստատություններում STEP.ai գիտության եւ տեխնոլոգիայի կրթական ծրագրի ներդրման վերաբերյալ։

Ինչպես տեղեկանում ենք ընկերությունից՝ հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը, ՏՀՏԳ միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Միջոցառումը կազմակերպվել էր STEP.ai կրթական ծրագրի շրջանակներում` ներկայացնելու ձեռքբերումները եւ Հայաստանի տեխնոլոգիական նորարարությունների զարգացման հաջորդ քայլերը` միտված կրթելու եւ նպաստելու ԱԲ ոլորտի ապագա մասնագետների եւ նորարարների սերնդի ձեւավորմանը: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ STEP.ai արհեստական բանականություն ծրագրի առաջին դասընթացը հաջողությամբ ավարտած ավագ դպրոցների աշակերտների ավարտական նախագծերի ցուցադրություն եւ վկայականների հանձնման արարողություն։

STEP.ai ծրագիրը նախաձեռնվել, մշակվել եւ իրականացվել է Սինոփսիս հիմնադրամի, ՀԲԸՄ Սիլիկոնային հովտի մասնաճյուղի, «Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության» (UEICT), Սինոփսիս Արմենիայի կրթական դեպարտամենտի եւ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) համատեղ ջանքերով: ԱԲ ծրագիրը բաղկացած է 3 դասընթացից, իսկ մուլտիմեդիա բովանդակությամբ տեսադասերը հագեցած են հեռավար ուսուցման արդիական լուծումներով։