image

Սերժ Սարգսեան 24 ժամ տուաւ Փաշինեանին

Սերժ Սարգսեան 24 ժամ տուաւ Փաշինեանին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը երէկ քաղաքացիներու հետ հանդիպման ժամանակ անդրադարձած է մեղադրանքներուն, թէ ինքը զինուորներէն գողցուած գումարը պարտուած է քազինոներու (խաղատուներու) մէջ՝ «մոնթէ քարլոներու» մէջ։

Ան Փաշինեանին 24 ժամ տուած է՝ ըսածն ապացուցելու համար։

«Տեսել էք՝ ինչպէս է ասում, «եթէ»-ներով է ասում։ Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս. կամ պէտք է մի փաստ ներկայացնի, կամ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակութիւնը թքելու է իր վրայ:

Երկար տարիներ նրանք այդ կեղծ լուրը տարածում էին եւ ես անհրաժեշտ չէի համարում նրանց պատասխանել՝ հաշուի առնելով այն հանգամանքը, որ ես նախագահ էի, մեր անվտանգութեան ծառայութիւնները ինձ էին ենթարկուում եւ պիտի ասէին, թէ այդ ամբողջ ինֆորմացիան պահուում է: 24 ժամ եմ տալիս, թող մի փաստ ներկայացնի. չներկայացրեց՝ մորթելու եմ»,-ըսած է ան: