image
Հրատապ լուրեր:

Ռուպիոն դատապարտած է «Հըզպալլա»-ի կոչերը՝ չհնազանդելու Լիբանանի կառավարութեան

Ռուպիոն դատապարտած է «Հըզպալլա»-ի կոչերը՝  չհնազանդելու Լիբանանի կառավարութեան

Միացեալ Նահանգները դատապարտել է շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության կոչերը՝ հակազդելու Լիբանանի կառավարությանը և Բեյրութին հավաստիացրել ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարությանն ԱՄՆ-ի հետևողական աջակցության մասին: Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Միացյալ Նահանգներն ամենավճռական կերպով դատապարտում է «Հեզբոլլահ»-ի անխոհեմ կոչը՝ տապալելու Լիբանանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը…. ԱՄՆ-ն հաստատակամորեն աջակցում է Լիբանանի օրինական կառավարությանը՝ երկրի նկատմամբ  վերահսկողության վերականգման և իր ամբողջ ժողովրդի համար լավագույն ապագայի կառուցման ջանքերում», - ասվում է Ռուբիոյի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության կայքում:

Պետքարտուղարը մեղադրել է «Հեզբոլլահ»-ին Լիբանանի վերաինտեգրման գործընթացի խոչընդոտման և Իսրայելի դեմ էսկալացիայի համար, ինչպես նաև զսպվածության կոչ է արել շարժմանը:

Ավելի վաղ «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար շեյխ Նայիմ Քասեմը մեղադրել էր վարչապետ Նավաֆ Սալամի կառավարությանը՝ նշելով, որ նա չափազանց մեծ զիջումներ է արել Իսրայելին՝ այդ երկրի հետ հաշտության ուղիղ բանակցություններ սկսելով, որոնք տեղի են ունենում Վաշինգտոնում՝ ԱՄՆ հովանու ներքո:

«Ժողովուրդն իրավունք ունի փողոց դուրս գալ և տապալել այդ կառավարությունը», - ասել էր նա: