image

Ասա եար

Ասա եար

Գիտեմ, փնտռում ես ինձ, գիտեմ, սիրում ես ինձ, 

Ինչո՞ւ մօտըս գալով, միտքըդ չես պարզում ինձ: 

Գիտեմ, սիրում ես ինձ, միշտ էլ նայում ես ինձ, 

Ինչո՞ւ մօտըս գալով, սէրըդ չես յայտնում ինձ:

 

Ասա՛ եար, քո միտքըն ասա, 

Ասա եար, «Սիրում եմ» ասա, 

Մի բան ասա, որ ես իմանամ, 

Թէ որ քեզ ուրիշ մը գտնայ՝ 

Յաւիտեան սէրը խոստանայ՝ 

Այդ ցաւերին ինչպէ՞ս դիմանամ:

 

Դու ես իմ փնտռածը, կեանքիս սիրոյ զարդը, 

Էդ քո անուշ տեսքով, լինեմ սրտիդ զարկը: 

Դու ես իմ դրախտը, սրտիս խօսող վարդը, 

Էդ քո անուշ բոյրով, տար քո սիրուն արտը:

 

Ասա՛ եար, քո միտքըն ասա, 

Ասա եար, «Սիրում եմ» ասա, 

Մի բան ասա, որ ես իմանամ, 

Թէ որ քեզ ուրիշ մը գտնայ՝ 

Յաւիտեան սէրը խոստանայ՝ 

Այդ ցաւերին ինչպէ՞ս դիմանամ:

 

Կայլակ

(2006)

«Սէր ու Կրակ» գիրքէն

 

Կայլակ

Կայլակ

ԿԱՅԼԱԿ Բուն անունով Մկօ Փանոսեան: Ծնած է 1974...