Գուսանական երգերի նշանավոր կատարող Գուրգեն Դաբաղյանն ու ավստրալահայ երաժիշտ Փիթեր Դավիդյանը ձայնագրել են Սայաթ Նովայի «Աշխարհումս ախ չիմ քաշի» երգը՝ նոր մեկնաբանությամբ։ Դավիդյանը, որ հայտնի է իբրեւ արեւելյան, մանավանդ՝ հնդկական երաժշտական գործիքներ նվագող լավագույն երաժիշտներից մեկը, այս անգամ նվագակցել է երաժշտին՝ սիթարով։