Արցախի նախագահ Սամուէլ Շահրամանեանը Հակակոռուպցիոն կոմիտէն հարցաքննութեան հրաւիրած է։
Այս մասին Լրագրողներու հետ զրոյցին յայտնած է փաստաբան Ռոման Երիցեանը:
«Հարցաքննութեան ծանուցագիր է ներկայացուել, բայց ոչ իր կողմից կատարուած արարքի կասկածի հիման վրայ, այլ Արցախում որոշակի գումարներ անհետանալու, մեքենաներ իւրացնելու վերաբերեալ։ Շահրամանեանն այդ ամէնի վերաբերեալ հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտէ։ Իր կողմից ներկայացուած հաղորդման հիման վրայ նրան հրաւիրել են համապատասխան պարզաբանումներ տալու համար։ Այսինքն ոչ թէ նրա համար, որ Սամուէլ Շահրամանեանը կասկածւում է յանցագործութեան մեջ, այլ ընդամէնը այն բանի համար, որ նա ներկայացրել է հաղորդում:
Առաջին դէպքը չէ, որ Շահրամանեանին հրաւիրել են հարցաքննութեան, մօտ մէկուկէս ամիս առաջ էլ է նա հրաւիրուել քննչական կոմիտէ, մասնակցել՝ հարցաքննութեան»,-ըսած է փաստաբանը։