image

Ս. Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, դերասանուհի Արսինե Խանջյանին բերման են ենթարկել

Ս. Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, դերասանուհի Արսինե Խանջյանին բերման են ենթարկել

Երևանի Խորենացիի փողոցում տեղի ունեցող հավաքներին մասնակցող լիբանանահայ ծագումով կանադաբնակ դերասանուհի Արսինե Խանջյանին ոստիկանները բերման են ենթարկվել: Այդ մասին տեղեկանում ենք «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերից: Արսինե Խանջյանը  հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինն է, բազմաթիվ ֆիլմերի  գլխավոր դերակատարուհի, ՀՀ օտարերկրյա քաղաքացի, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր: 

Մեր տեղեկություններով Արսինե Խանջյանը Երևան էր եկել՝ մասնակցելու սփյուռքահայ մի զույգի պսակադրության արարողության, սակայն չէր կարողացել անտարբեր մնալ Երևանում վերջին օրերին ծավալվող իրադարձություններին և երեկվանից Խորենացի փողոցում միացել էր ցուցարարներին:   

Ըստ տեղեկությունների, ոստիկանությունը բերման է ենթարկում Խորենացիում գտնվող  պատահական մարդկանց: 

 

Լուսանկարը՝ news.am-ի