Հարաւային Կովկասի եւ Վրաստանի մէջ ճգնաժամի հարցերով Եւրոպական միութեան յատուկ ներկայացուցիչ Թոյվօ Քլաարը ողջունած է Հայաստանի կողմէ մարդասիրական օգնութեան տրամադրումը երկրաշարժէն տուժած Թուրքիոյ։ Ան այս մասին գրած է թուիթըրեան էջին:
«Թուրքիոյ մէջ տեղի ունեցած նման մեծ ողբերգութեան պայմաններուն ոգեւորիչ է տեսնել հարեւան Հայաստանի ցուցաբերած աջակցութիւնն ու ատոր հետեւած դրական արձագանգը», - գրած է Քլաար:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիային։ Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։
Մարգարայի կամրջով հայ-թուրքական փակ ցամաքային սահմանը բեռնատարով վերջին անգամ հատվել է 30 տարի առաջ` 1993 թ.-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նաև փրկարարների խմբեր է ուղարկել Թուրքիա և Սիրիա, որոնք աղետի գոտիներում մասնակցում են որոնողափրկարարական աշխատանքներին: