image

Հանդիպում՝ Նոբելյան մրցանակակիր Տարօն Աճեմօղլուի հետ

Հանդիպում՝ Նոբելյան մրցանակակիր Տարօն Աճեմօղլուի հետ

Միացյալ Նահանգներուն ՀՀ Դեսպան Տիար Նարեկ Մկրտչյանի գրառումը՝ 

Օրերս Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT) տեղի է ունեցել հանդիպում աշխարհահռչակ ամերիկահայ տնտեսագետ, տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Տարօն Աճեմօղլուի հետ։

Հանդիպման մասին իր էջում տեղեկացրել է հանդիպման մասնակիցը՝ նշելով, որ Աճեմօղլուին ճանաչում է դեռ ուսանողական տարիներից։

Նրա խոսքով՝ Տարօն Աճեմօղլուի հետ առաջին շփումից արդեն իսկ տպավորություն է ստացել, որ գործ ունի ոչ միայն բարձրակարգ գիտնականի, այլեւ առաքինի եւ պատասխանատու մանկավարժի հետ։

«2013 թվականին Դարոնն արդեն համաշխարհային հեղինակություն վայելող գիտնական էր, իսկ ես՝ Ամերիկյան համալսարանի սովորական ուսանող։ Այդ ժամանակ որոշեցի, որ մակրոտնտեսագիտության դասընթացի հանձնարարություններից մեկը պետք է քննարկեմ հենց նրա հետ եւ, գրեթե չակնկալելով պատասխան, նամակ գրեցի նրան»,– պատմել է նա։

Նրա փոխանցմամբ՝ իր համար անակնկալ կերպով բազմազբաղ գիտնականը ոչ միայն պատասխանել է նամակին, այլեւ շարունակել է նամակագրությունը՝ խորհուրդներ տալով մի ուսանողի, որին անձամբ նույնիսկ չէր ճանաչում։

Այսօր MIT-ում հանդիպման ընթացքում կողմերը ջերմությամբ վերհիշել են այդ պատմությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանի վերջին տարիների զարգացումները, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ձեւավորված օրակարգը, ինչպես նաեւ Տարօն Աճեմօղլուի առաջիկայում լույս տեսնող՝ «What Happened to Liberal Democracy?» («Ի՞նչ պատահեց լիբերալ ժողովրդավարությանը») գիրքը։

Հանդիպման մասնակիցը նաեւ նշել է, որ ուրախությամբ է ընդունել Դարոն Աճեմօղլուի ցանկությունը՝ մոտ ապագայում այցելելու Հայաստան։

Աշխարհահռչակ տնտեսագետի հնարավոր այցը Հայաստան կարող է նոր հնարավորություն ստեղծել երկրի տնտեսական եւ քաղաքական զարգացումների, ժողովրդավարական ինստիտուտների ու միջազգային օրակարգի շուրջ մասնագիտական քննարկումների համար։