image
Հրատապ լուրեր:

Պրիւքսէլի մէջ. Արցախի հարցը ներկայացուցած է «Կրօններու ներդաշնակութեան» հանդիպման ծիրէն ներս. Խօսք առած է Հոգշ. Տ. Զատիկ ծ. վրդ. Աւետիքեան

Պրիւքսէլի մէջ. Արցախի հարցը ներկայացուցած է «Կրօններու ներդաշնակութեան» հանդիպման ծիրէն ներս. Խօսք առած է Հոգշ. Տ. Զատիկ ծ. վրդ. Աւետիքեան

Օրերս, «Աշխարհի կրօններու ներդաշնակութեան շաբաթուան» ծիրէն ներս, Պրիւքսէլի մէջ կայացած է նախաճաշ֊հանդիպում, որու ընթացքին ներկայացուած է նաեւ Արցախի հարցը։ Հայ Առաքելական Եկեղեցւոյ անունով խօսք առած է Հոգշ. Տ. Զատիկ ծ. վրդ. Աւետիքեան։

Այս մասին «Արեւելք» իմացաւ Պրիւքսէլի իր աղբիւրէն։

Ստորեւ  կը ներկայացնենք հանդիպման մասին հակիրճ լրատւութիւնը։

1 Փետ., 2024֊ին, Բրյուսելում, Sant'Egidio Միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ, Աշխարհի Կրոնների Ներդաշնակության Շաբաթվա (Interfaith Harmony Week) ծիրի մեջ, La Plazza հյուրանոցում, տեղի ունեցավ Միջ֊կրոնական նախաճաշ֊հանդիպում, որին մասնակցեցին Բելգիայում գործող զանազան կրոնների և հարանվանությունների ներկայացուցիչներ։

Ժողովին մասնակցեց և ելույթ ունեցավ Գաղթականներին հյուրընկալություն և ապաստարան ապահովելու հարցերով զբաղվող, պետական քարտուղար`Տիկին Նիկոլ ԴԸ ՄՈՒՐԸ։ 

Հանդիպմանը Հայ Առաքելական Եկեղեցու անունից, հրավիրված էր մասնակցելու`Արևմտյան Եվրոպայում Հայրապետական Պատվիրակի Բելգիայի փոխանորդ և Հայոց Հոգևոր Հովիվ` Զատիկ Վարդապետ Ավետիքյանը։ Հայր Սուրբը իր ելույթում, հատկապես, անդրադարձավ Ադրբեջանի կողմից, վերջերս, ավելի քան 120 000 Արցախցի հայ ազգաբնակչության` իրենց պատմական ու պապենական հողից բռնի տեղահանության, ինչպես նաև Արցախում հայ հոգևոր և մշակութային ժառանգության վայրենաբարո բնաջնջման մասին ու ներկաներին նվիրեց Արցախի պատմա֊մշակութային արժեքները ներկայանցնող գրքույկներ։