image
Հրատապ լուրեր:

Փաշինեանէն պահանջած են մինչեւ տարեվերջ ստորագրել. «Հրապարակ»

Փաշինեանէն պահանջած են մինչեւ տարեվերջ ստորագրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը կը գրէ. «Հաւաքական Արեւմուտքը Նիկոլ Փաշինեանից պահանջում է մինչեւ տարեվերջ ստորագրել խաղաղութեան պայմանագիրը։ Ըստ մեր աղբիւրի՝ հարցը քննարկուել է նաեւ հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, փակ դռների ետեւում։ Կան տեղեկութիւններ, որ Ալիեւն առաջարկել է պայմանագիրը ստորագրել նոյեմբերի 9-ին։

2 տարի առաջ նոյն օրը կնքուեց պատերազմից յետոյ կապիտուլիացիոն (անձնատւուոթեան) յայտարարութիւնը, հիմա ուզում է կրկնել իր յաղթանակը։ Փաշինեանն ընդդիմացել է՝ ասելով, որ այդ օրը վատ խորհուրդ ունի հայ ժողովրդի համար, կարող են մարդիկ ենթադրել, թէ խաղաղութեան պայմանագիրը ոչ թէ նոր դռներ է բացելու մեր առաջ՝ ինչպէս ինքն է փորձում համոզել, այլ լինելու է երկրորդ կապիտուլիացիան։

Դրանից բացի, Նիկոլ Փաշինեանն առաջ է քաշել ՀՀ սուվերէն (ինքնիշխան) տարածքից ատրպէյճանական զօրքերի դուրս գալու հարցը, ասելով՝ քանի դեռ զօրքերը դուրս չեն եկել ՀՀ տարածքից, պայմանագիր չի կնքի։ Իսկ Ատրպէյճանն էլ չի կորցրել Մեղրիով միջանցք ստանալու ախորժակը, եւ անգամ իշխանական շրջանակներում չեն բացառում նոր էսկալացիայի (մագլցումի) վտանգը»:

 

Առաւել մանրամասն՝ թերթի այսօրուան թիւին մէջ: