Վարչապետ Նիկոլ Փաշինեանը Քիշնեւի մէջ մասնակցած է Եւրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին:
Աւելի քան չորս տասնեակ երկիրներու ղեկավարներուն միջոցառման վայրին մէջ դիմաւորած է Մոլտովայի նախագահ Մայա Սանտուն, որմէ ետք սկսած են գագաթնաժողովի աշխատանքները: Յաջորդիւ կայացած է միջոցառման մասնակիցներու լուսանկարահանման արարողութիւնը:
Վարչապետ Փաշինեանը մասնակցած է նաեւ «ուժանիւթ, կապ» թեմայով կլոր սեղան քննարկմանը:
Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ: Մասնավորապես, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ վարչապետը զրուցել է Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի, Լատվիայի վարչապետ Կրիշտյանիս Կարինշի, Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորայի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի, Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոշտայի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի, Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսետի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Քիշնևում այսօր նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը: