Երկօրեայ աշխատանքային այցով վարչապետ Նիկոլ Փաշինեան ժամանած է Մոլտովա` Քիշնեւ: Այս մասին յայտնած է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
«Վարչապետ Փաշինեանը տիկնոջ` Աննա Յակոբեանի հետ երեկոյեան այցելել է «Հանրապետութեան պալատ», որտեղ Եւրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի մասնակից պետութիւնների ղեկավարների հետ ներկայ է գտնուել դասական երաժշտութեան համերգին:

Յաջորդիւ Մոլտովայի նախագահ Մայա Սանտուի անունից պատուիրակութիւնների ղեկավարների պատուոյն տրուել է ընդունելութիւն:
Վարչապետը յունիսի 1-ին Քիշնեւում կը մասնակցի Եւրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում Նիկոլ Փաշինեանը երկկողմ հանդիպումներ կ'ունենայ միջազգային գործընկերների հետ:

Քիշնեւում նախատեսուած է նաեւ ՀՀ վարչապետի, Ֆրանսայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եւրոպական խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը»,-ըսուած է հաղորդագրութեան մէջ:

