ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելին առաջարկել է Իրանի նավթային օբյեկտներին հարված հասցնելու այլընտրանք գտնել։
Սպիտակ տանն իր ելույթում Բայդենը հայտարարել է, որ Իսրայելը դեռ չի որոշել` ինչպիսի հարված է հասցնելու Իրանի վերջին գրոհին ի պատասխան։
«Իսրայելցիները դեռ չեն որոշել ինչպիսի պատասխան տալ։ Դա այժմ քննարկվում է։ Նրանց փոխարեն ես կմտածեի նավթի հանքերին հարվածներ հասցնելու այլընտրանքի մասին», – ասել է նա։
Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կարող են կիրառվել, այդ թվում էներգետիկ հատվածի մասով։ Պատժամիջոցների հարցն այժմ քննարկվում է։