image

«Պարզւում է՝ իրականում աւելի մեծ տարածք ենք տալիս Ատրպէյճանին, քան մեզ ցոյց են տուել». կիրանցի

«Պարզւում է՝ իրականում աւելի մեծ տարածք ենք տալիս Ատրպէյճանին, քան մեզ ցոյց են տուել». կիրանցի

Ականազերծման աշխատանքներուն կը սպասենք՝ տեսնենք ուրկէ պիտի սկսին: Այս մասին յայտնած է ճանապարհը փակած Կիրանցի բնակիչներից մեկը:

«Մեր գիւղը, մեր Կիրանցը դարերի պատմութիւն ունի, իր գոյութեան ընթացքում միշտ պայքարի մէջ է եղել: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցոյց են տալիս մի ուրիշ սահման, յետոյ ներկայացնում են մէկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գիւղի ներքեւի հատուածով պէտք է անցնի: Ստացւում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից աւելի մեծ սահմաններ են պատրաստւում տալ Ադրբեջանին:

Մենք ուզում ենք մեր դժգոհութիւնն արտայայտենք, ես ուզում եմ իրենք մի հատ ներկայացնեն Հայաստանն ապագայ ունի՞, ո՞ւր է տանում այս ամէնը, կործանմա՞ն: Մինչեւ երբ էք հող տալու, հերիք է, թող զէնք տան մենք մեր հողը կը պահենք: Կիրանցն անպարտելի է »,- նշած է կիրանցին: