image

Պարույր Սեւակի որդուն կհուղարկավորեն մայիսի 1-ին. Վերջին հրաժեշտի մանրամասները

Պարույր Սեւակի որդուն կհուղարկավորեն մայիսի 1-ին. Վերջին հրաժեշտի մանրամասները

Երեւանի պետական համալսարանից հայտնում են, որ համալսարանն ու Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը ծանր կորուստ ունեցան։ Հանկարծահաս անողոք հիվանդությունից 2024 թ․ ապրիլի 27-ին Երեւանում մահացավ ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության եւ գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ 

Ա․ Ղազարյանը ծնվել է 1958 թ․ Մոսկվայում՝ հայ նշանավոր բանաստեղծ եւ գրականագետ Պարույր Սեւակի եւ թարգմանչուհի Նելլի Մենաղարաշվիլիի ընտանիքում։ 1975-1980 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1983 թ․ ավարտել է ասպիրանտուրան եւ անցել դասախոսական աշխատանքի։ Մինչեւ 2023 թվականը հայ նորագույն գրականություն է դասավանդել հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում եւ մագիստրատուրայում։ 1990 թ․ պաշտպանել է ատենախոսություն  «Դ. Դեմիրճյանի պատմագեղարվեստական ստեղծագործությունը» թեմայով եւ ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ա․ Ղազարյանը հեղինակ է Դ․ Դեմիրճյանի, Վ․ Դավթյանի, Պ․ Սեւակի ստեղծագործությանը վերաբերող բազմաթիվ հոդվածների։ Կազմել եւ հրատարակել է Պարույր Սեւակի անտիպ երկերն ամփոփող մի շարք ժողովածուներ։

1990-ական թվականներից Արմեն Ղազարյանը կրթական, գիտական եւ կազմակերպչական ղեկավար աշխատանք է կատարել նաեւ ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ակադեմիայում։ Ոստիկանության գնդապետ էր։

Արմեն Ղազարյանը հրաշալի գործընկեր էր, բարի եւ սիրված դասախոս։ Նա նաեւ ընտանիքի օրինակելի հայր էր, Պարույր Սեւակի տոհմի պահապանն ու շարունակողը: 

 

Պարույր Սեւակի թոռը հայտնել է հոր վերջին հրաժեշտի մասին: Արմեն Ղազարյանի հոգեհանգիստը՝ ապրիլի 30-ին՝ «Զոլեր» N1 սրահ (Գրիգոր Հասրաթյան փող., 25/3) 17.00-20.00: 

Հուղարկավորությունը՝ մայիսի 1, 13.00, «Զոլեր» սրահից Շահումյան 2 գերեզմանատուն: