image

Նորա Արիսյանը երդվեց Սիրիայի նախագահական պալատում

Նորա Արիսյանը երդվեց Սիրիայի նախագահական պալատում

Այսօր Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի նորանշակ դեսպան Նորա Արիսյանը երդման արարողություն ունեցավ Սիրիայի նախագահական պալատում՝ տալով իր երդումը նախագահ Բաշար Ասադին, հաղորդում է «Բերիո լուրեր»-ը: Նախագահ Ասադը հաջողություններ մաղթեց դեսպանին՝ խոսելով երկու երկրների միջեւ հարաբերությունների մասին եւ ցուցումներ տվեց նորանշանակ դեսպանին: Երդման արարողությանը ներկա էին Սիրիայի արտաքին գործերի նախարարն ու Սիրիայի նախագահական պալատի նախարարը:  

Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահի հրամանագրով Հայաստանում Սիրիայի դեսպան է նշանակվել ազգությամբ հայ, Սիրիայի հանրապետության քաղաքացի Նորա Արիսյանը: