Այսօր Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի նորանշակ դեսպան Նորա Արիսյանը երդման արարողություն ունեցավ Սիրիայի նախագահական պալատում՝ տալով իր երդումը նախագահ Բաշար Ասադին, հաղորդում է «Բերիո լուրեր»-ը: Նախագահ Ասադը հաջողություններ մաղթեց դեսպանին՝ խոսելով երկու երկրների միջեւ հարաբերությունների մասին եւ ցուցումներ տվեց նորանշանակ դեսպանին: Երդման արարողությանը ներկա էին Սիրիայի արտաքին գործերի նախարարն ու Սիրիայի նախագահական պալատի նախարարը:
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահի հրամանագրով Հայաստանում Սիրիայի դեսպան է նշանակվել ազգությամբ հայ, Սիրիայի հանրապետության քաղաքացի Նորա Արիսյանը: